Սերվեր
Համակարգիչ9:00-18:00(երկուշաբթի-շաբաթ)
Համակարգիչ 24/7/365
PC / տերմինալ9:00-24:00 (երկուշաբթի-կիրակի)
PC/ 24/7/ Նոութբուք տվյալների բազայով - NO RAID
Պլանշետ 9:00-18:00 (երկուշաբթի-շաբաթ)
Պլանշետ 24/7/365
MAC/ IPAD 9:00-24:00 (երկուշաբթի-կիրակի)
Նոթբուք 9:00-18:00(երկուշաբթի-շաբաթ)
Նոթբուք 24/7/365
Նոութբուք 9:00-24:00 (երկուշաբթի-կիրակի)
Տպիչ/scaner
DVR, NVR
Տեսախցիկներ
ԱՍՍ/UPS
Մասնաճյուղեր
Ուղղորդիչ/երթուղիչ
Հեռախոսային կայան
Wi Fi
0
itoutsourcing

IT

Հարգելի գործընկեր,

Դուք ցանկանում եք ունենալ համակարգչային որակյալ սպասարկում Ձեր կազմակերպությունում, բայց չեք ցանկանում ավելորդ գումար վճարել համակարգչային մասնագետին, ապա մեր կազմակերպության կողմից առաջարկվող աբոնենտային համակարգչային սպասարկումը հենց այն է, ինչ Ձեզ պետք է:Մեր կողմից մատուցվող ծառայությունը շատ ավելի մատչելի է, քան հաստիքում համակարգչային մասնագետ ունենալը: Համակարգչային սպասարկման բոլոր աշխատանքները կատարվում են պայմանագրով:

Մեր պատվիրատուները

Մեր հիմնական պատվիրատուներն են ողջ հանրապետությունում և Երևան քաղաքում ստորաբաժանումներ ունեցող կազմակերպությունները, փոքր և միջին գրասենյակները, Օրինակ`հագուստի, օծանելիքի, շինանյութի, սննդի և այլ ոլորտի խանութներ կամ ձեռնարկություններ:

Լոկալ ցանցի կարգավորում

Իրականացնում ենք Ձեր կազմակերպության լոկալ համակարգչային ցանցի կարգավորում ինչպես մալուխային, այնպես էլ օդային հիմքի վրա, ինտերնետին միանալու կարգավորում, առկա ցանցի արդիականացում, լոկալ ցանցի բարելավման խորհրդհատվություն, խափանումների դիագնոստիկա:

Համակարգչային սպասարկում

Կատարում ենք համակարգչային վերանորոգում, օպերացիոն համակարգի վերատեղադրում բոլոր տվյալների պահպանմամբ, ջնջված ինֆորմացիայի վերականգնում, մասերի փոխարինում, համակարգի արդիականացում, խափանված կոմպոնենտների դիագնոստիկա, համակարգիչների հետագա սպասարկում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շուրջօրյա սպասարկում:

Սերվերային համակարգերի ներդնում և սպասարկում

Առաջարկում ենք Ձեր կազմակերպության սերվերների սպասարկման ամբողջական ծառայությունների ցանկ. դոմենային ցանցի ներդնում, փոստային սերվերների կարգավորում և պաշտպանություն սպամից, տվյալների ռեզերվային պատճենահանման կազմակերպում, սերվերների աշխատանքի հուսալիության և անվտանգության կազմակերպում:

Թվային դիտման համակարգերի ներդնում և սպասարկում

Ներկայացնում ենք սարքավորումների առաջարկներ մասնագիտական խորհրդատվությամբ` ելնելով գին/որակ պարամետրից: Իրականացնում ենք տեսադիտման համակարգի (տեսախցիկների և տեսաձայնագրման համակարգիրների) տեղադրում, կարգավորում և հետագա սպսարկում:

Ապրանքի շարժի և վաճառքի կետերի ծրագրեր

Մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացված են առևտրի, սննդի և այլ ոլորտի կազմակերպությունների ապրանքային պահեստների ներքին շարժի, վաճառքի կետերի կազմակերպման մեկ ընդհանուր համակարգչային ծրագրի ստեղծմամբ և ներդրմամբ: Տվյալ ծրագրի շնորհիվ հնարավորություն է տրվում վերահսկել ողջ առևտրային ապրանքի շարժը և վաճառքը ժամանակի ցանկացած պահին:
Այսօր բազմաթիվ կազմակերպություններում գործում են վերը նշված նման գործողություններ իրականացնող ծրագրեր, բայց շատ դեպքերում լուծված չեն տվյալների բազաների ռեզերվային արխիվացման և ողջ ծրագրային համակարգի անխափան և անվտանգ աշխատանքի հարցերը:

Էլեկտրոնային ինֆորմացիայի անվտանգության կազմակերպում

Բազմաթիվ կազմկերպություններում իրականացված չեն էլեկտրոնային ինֆորնացիայի կորուստների, աշխատակիցների կողմից ֆայլերի պատահական կամ դիտավորյալ ջնջման կանխման միջոցառումներ: Մենք լուծում ենք նաև այդ խնդիրները հզոր և պաշտպանված համակարգչային ցանց կառուցելու շնորհիվ:
Այսպիսով, մեզ հետ աշխատելու առավելություններն են բարձր օպերատիվությունը, ծառայությունների բարձր որակը, ծառայությունների մատուցման մատչելիությունը, մեկ աշխատակցից կախվածություն չունենալը, յուրաքանչյուր պատվիրատուի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերելը, համակարգչային խնդիրների ժամանակին և որակյալ սպասարկումը:

Ուրախ կլինենք համագործակցել:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

“Q” IT խումբ: